
Գործնական դաս · Վաճառքի մենեջեր
Գործնական դաս «Կարաս» Wine-ում
Հրապարակման ամսաթիվ
Այսօր մեր ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու «Կարաս» Wine և ներսից ծանոթանալու այն գործընթացներին, որոնք կառուցում են հայկական գինու արդյունաբերության հաջողությունը։
Կարդալ պատմությունըԴասընթացից իրական միջավայր
Դասի ընթացքը
Ծանոթացում բիզնես միջավայրին
Այցի շրջանակում ուսանողները ուսումնասիրեցին՝ • բրենդի ստեղծման պատմությունը, • արտադրական ու օպերացիոն գործընթացները, • վաճառքի և մարկեթինգի բաժինների աշխատանքները։
Գործնական ուսուցում
Հատուկ դաս վարեց Վարդգես Հովեյանը՝ Մարկեթինգի և վաճառքի բաժնի ղեկավարը, ով ներկայացրեց պրեմիում սեգմենտի կառուցվածքն ու առանձնահատկությունները՝ պրակտիկ օրինակներով և իրական շուկայի տվյալներով։
Փորձ և եզրակացություններ
Այսպիսով, MekStep Academy-ն շարունակում է ուսուցումը փոխել իրական փորձով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին շփվել ոլորտի պրոֆեսիոնալների հետ և զարգացնել հմտություններ, որոնք պահանջված են այսօրվա շուկայում:
