Վաճառքի մենեջերի գործնական դասընթաց
Սովորեք կառավարել վաճառքը՝ առաջին շփումից մինչև գործարք
Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Հնարավոր է ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։
- 32 դաս
- Գործնական ուսուցում
- 4 ամիս
- Շաբաթական 2 անգամ
- Առկա և առցանց ձևաչափ
- Վկայական՝ ավարտական պայմաններով
Տարբեր փորձով մարդկանց համար՝ մեկ հստակ նպատակով
Ծրագիրը սկսվում է հիմքերից և օգնում է համակարգել արդեն ունեցած վաճառքի փորձը։
Կարիերան սկսողների
Հասկանալ վաճառքի մասնագիտությունը և ձևավորել գործնական հիմք։
Վաճառքի մասնագետների
Համակարգել մոտեցումները և ուժեղացնել հաճախորդի հետ աշխատանքը։
Թիմերի ղեկավարների
Հստակ կառավարել վաճառքի փուլերն ու թիմի աշխատանքը։
Բիզնեսի սեփականատերերի
Վաճառքը դարձնել չափելի և կրկնելի գործընթաց։
ԿԳՄՍ երաշխավորված ծրագիր
Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից
Հնարավոր է ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։
Ինչ կսովորեք
Գործնական հմտություններ՝ վաճառքի ամբողջ ճանապարհի համար
Յուրաքանչյուր արդյունք ամրապնդվում է օրինակներով, առաջադրանքներով և հետադարձ կապով։
Բացահայտել պահանջմունքը
Տալ նպատակային հարցեր, լսել հաճախորդին և տարբերել իրական պահանջմունքը մակերեսային հարցումից։
Ներկայացնել արժեքը
Կապել ապրանքի կամ ծառայության առավելությունները հաճախորդի կոնկրետ կարիքների հետ։
Աշխատել առարկությունների հետ
Հասկանալ առարկության պատճառը, պահպանել վստահությունը և կառուցել հիմնավորված պատասխան։
Կառավարել վաճառքի ցիկլը
Կառուցել գործընթացը առաջին շփումից մինչև բանակցություն, գործարքի փակում և արդյունքների վերլուծություն։
32 թեմա՝ քայլ առ քայլ
Բացեք յուրաքանչյուր թեման՝ դասընթացի կառուցվածքն ու գործնական նպատակը տեսնելու համար։
1. Վաճառքի մենեջեր․ ներածություն
Կսովորենք, թե ինչ է իրենից ներկայացնում վաճառքը, որն է վաճառքի դերը բիզնեսում և ով է վաճառքի մենեջերը։
2. Վաճառքի տեսակները և վաճառքի ձագարը
Կսովորենք վաճառքի հիմնական տեսակները և կհասկանանք, թե ինչպես է հաճախորդն անցնում վաճառքի ձագարի տարբեր փուլերով։
3. Ակտիվ լսում
Կսովորենք, թե ինչպես կարող է վաճառքի մենեջերը ակտիվ լսման միջոցով արդյունավետ շփվել հաճախորդի հետ, հասկանալ նրա կարիքներն ու ճիշտ կառուցել հաղորդակցությունը։
4. Վաճառքի փուլերը
Կսովորենք վաճառքի հիմնական փուլերը, դրանց հաջորդականությունը և կհասկանանք, թե ինչու է յուրաքանչյուր փուլ կարևոր վաճառքի գործընթացում։
5. Գործնական դաս
Նախորդ դասերի ընթացքում անցած նյութերը կամփոփենք և կկիրառենք գործնական առաջադրանքների ու իրավիճակների միջոցով։
6. Հաճախորդների տիպերը
Կսովորենք հաճախորդների հիմնական տիպաբանությունները և կհասկանանք, թե ինչպես ճանաչել ու տարբերակել հաճախորդներին հոգեբանական տեսանկյունից։
7. Կարիք և շարժառիթ
Կհասկանանք, թե ինչ է հաճախորդի կարիքը, ինչ է գնման շարժառիթը և ինչպես են դրանք ազդում գնման որոշման վրա։
8. Վաճառքի բաժնի կառուցվածքը և մենեջերների տեսակները
Կուսումնասիրենք վաճառքի բաժնի հիմնական կառուցվածքները և վաճառքի մենեջերների տեսակները՝ ըստ նրանց գործառույթների և պատասխանատվության։
9. Որոշում կայացնող անձ և հաճախորդների տեսակները
Կսովորենք, թե ով է որոշում կայացնող անձը, ինչպես բացահայտել նրան և ինչպես կառուցել արդյունավետ հաղորդակցություն նրա հետ։ Կուսումնասիրենք նաև հաճախորդների տեսակները՝ ըստ տարբեր ոլորտների։
10. Գործնական դաս․ ամփոփում
Նախորդ թեմաները կամփոփենք և կքննարկենք գործնական առաջադրանքների, իրավիճակների և վարժությունների միջոցով։
11. Հարցերի տեսակները վաճառքում
Կսովորենք վաճառքում կիրառվող հարցերի հիմնական տեսակները և գործնական ձևաչափով կկիրառենք դրանք հաճախորդների հետ աշխատանքի տարբեր իրավիճակներում։
12. SPIN վաճառքի տեխնիկա
Կսովորենք, թե ինչ է SPIN տեխնիկան, որոնք են դրա հիմնական բաղադրիչները և ինչ առանձնահատկություններ ունի այն վաճառքի գործընթացում։
13. SPIN տեխնիկա․ գործնական դաս
Գործնական առաջադրանքների միջոցով ամբողջությամբ կկիրառենք SPIN տեխնիկան և կաշխատենք վաճառքի տարբեր իրավիճակների վրա։
14. Գործնական դաս․ ամփոփում
Կամփոփենք մինչ այս անցած բոլոր թեմաները և գործնականում կկիրառենք ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
15. Ապրանք և թիրախային լսարան
Կսովորենք, թե ինչ է թիրախային լսարանը, ովքեր կարող են կազմել այն և ինչպես ճիշտ որոշել թիրախային հաճախորդին։ Կուսումնասիրենք նաև ապրանքը և կհասկանանք, թե ինչու է վաճառքի մենեջերի համար կարևոր ամբողջական տեղեկություն ունենալ վաճառվող ապրանքի կամ ծառայության մասին։
16. Վաճառքի տեխնիկաներ I
Կուսումնասիրենք և գործնականում կկիրառենք Upselling, Cross-selling, Win-Win և SNAP վաճառքի տեխնիկաները։
17. Վաճառքի տեխնիկաներ II
Կուսումնասիրենք BULK, COPY, AIDA և ICE տեխնիկաները, դրանց կիրառման առանձնահատկություններն ու համապատասխան իրավիճակները։
18. Գործնական դաս․ ամփոփում
Գործնական վարժությունների միջոցով կամփոփենք վաճառքի տեխնիկաները, ապրանքի ներկայացումը և թիրախային լսարանի հետ աշխատանքը։
19. Գիտելիքների ստուգում․ միջանկյալ ստուգարք
Կանցկացվի միջանկյալ գիտելիքների ստուգում՝ մինչ այս անցած բոլոր թեմաների վերաբերյալ։ Մասնակիցները կլրացնեն համապատասխան թեստ և կամփոփեն ձեռք բերած գիտելիքները։
20. Առարկություններ
Կսովորենք, թե ինչ են հաճախորդների առարկությունները, ինչ տեսակներ են լինում և ինչպես ճիշտ աշխատել դրանց հետ։ Կուսումնասիրենք նաև առարկությունների հաղթահարման հիմնական տեխնիկաները։
21. Առարկությունների հաղթահարում․ գործնական դաս
Գործնական վարժությունների և իրավիճակների միջոցով կհասկանանք առարկությունների բնույթը և կկիրառենք դրանց հաղթահարման տարբեր տեխնիկաներ։
22. Խնդրահարույց հաճախորդներ
Կսովորենք, թե ովքեր են խնդրահարույց հաճախորդները, ինչ տեսակներ են լինում և ինչ առանձնահատկություններ ունեն։ Կուսումնասիրենք նաև նրանց հետ արդյունավետ հաղորդակցման և աշխատանքի հիմնական տեխնիկաները։
23. Խնդրահարույց հաճախորդներ․ գործնական դաս
Գործնական վարժությունների և իրավիճակների միջոցով կկիրառենք խնդրահարույց հաճախորդների հետ աշխատելու հիմնական տեխնիկաները և հաղորդակցման մոտեցումները։
24. Պրեմիում հաճախորդներ
Կսովորենք, թե ովքեր են պրեմիում հաճախորդները, ինչ առանձնահատկություններ և սպասումներ ունեն, ինչպես նաև կուսումնասիրենք նրանց սպասարկման հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները։
25. Քարտուղարի շրջանցում
Կսովորենք, թե ինչպես աշխատել քարտուղարի կամ միջնորդ անձի հետ, ինչպես հասնել որոշում կայացնող անձին և ինչ հաղորդակցման տեխնիկաներ կիրառել այդ գործընթացում։
26. Գործնական դաս․ ամփոփում
Գործնական վարժությունների միջոցով կամփոփենք և կկիրառենք մինչ այս անցած թեմաների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
27. Վաճառքի սցենար
Կհասկանանք, թե ինչ է վաճառքի սցենարը, ինչ կառուցվածք ունի այն և ինչպես կազմել արդյունավետ վաճառքի սցենար՝ տարբեր իրավիճակների և հաճախորդների համար։
28. Վաճառքի սցենար․ գործնական դաս
Դասի ընթացքում գործնականորեն կկազմենք վաճառքի տարբեր սցենարներ, կկատարենք վարժություններ և կմշակենք դրանք՝ համապատասխան վաճառքային իրավիճակներին։
29. Fred Copestake․ վաճառքի էթիկա
Հատուկ MekStep Academy-ի համար նկարահանված տեսադաս, որի ընթացքում միջազգային մասնագետ Fred Copestake-ը ներկայացնում և մանրամասն բացատրում է վաճառքի էթիկայի հիմնական սկզբունքները, մասնագիտական վարքագիծը և հաճախորդի հետ էթիկական հաղորդակցության կարևորությունը։
30. Գործնական դաս․ ընդհանուր ամփոփում
Դասի ընթացքում ամբողջությամբ կկրկնենք և կամփոփենք դասընթացի շրջանակում անցած հիմնական թեմաները։ Գործնական առաջադրանքների միջոցով կամրապնդենք ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
31. Քննություն
Քննությունը բաղկացած է երկու հիմնական մասից՝ տեսական հարցերի պատասխաններից և վաճառքի սցենարի կազմումից։ Մասնակիցները հնարավորություն կունենան ցույց տալու դասընթացի ընթացքում ձեռք բերած թե՛ տեսական գիտելիքները, թե՛ գործնական հմտությունները։
32. Գործնական դաս՝ գործընկեր կազմակերպության հետ
Քննությունից հետո կանցկացվի եզրափակիչ գործնական դաս՝ մեր գործընկեր կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դասի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում։
Գործնական աշխատանք՝ ուսուցման յուրաքանչյուր փուլում
Իրական իրավիճակները, դերային վարժությունները և հետադարձ կապը օգնում են գիտելիքը վերածել աշխատանքային հմտության։
Հասկանում ենք թեման
Դասախոսը թեման ներկայացնում է պարզ լեզվով՝ առանձնացնելով կիրառման համար անհրաժեշտ գիտելիքը։
Դիտարկում ենք իրական իրավիճակներ
Թեման ուսումնասիրում ենք աշխատանքային օրինակներով՝ հասկանալու, թե որտեղ և ինչպես է այն կիրառվում։
Փորձում ենք դասի ընթացքում
Մասնակիցները կատարում են գործնական առաջադրանքներ, դերախաղեր և վաճառքի իրավիճակների փորձարկումներ։
Վերլուծում ենք արդյունքը
Դասախոսը քննարկում է աշխատանքը, նշում ուժեղ կողմերն ու բարելավման կետերը և տալիս հետադարձ կապ։
Յուրաքանչյուր դասի սկզբունքը նույնն է՝ գիտելիքը պետք է վերածվի կիրառելի հմտության։
Տարբեր ոլորտների փորձ՝ վաճառքի մեկ ամբողջական ծրագրում
Բացեք դասախոսի քարտը՝ նրա մասնագիտական փորձից բխող MekStep-ի խմբագրական շեշտադրումը տեսնելու համար։
Վահան Ղուկասյան«MekStep» ակադեմիայի հիմնադիր տնօրեն, 13+ տարիների փորձ վաճառքի ոլորտում
Վաճառքը կառուցեք որպես հստակ համակարգ՝ հաճախորդի պահանջմունքը կապելով արժեքի ներկայացման և չափելի գործընթացի հետ։
Դիանա ՍարգսյանՀոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս
Հաճախորդին հասկանալը սկսվում է լսելուց, ճիշտ հարցերից և հաղորդակցության հոգեբանական ազդակները նկատելուց։
Արթուր ԽաչատրյանDANZ ընկերության տնօրեն
Վաճառքի որոշումները դիտարկեք նաև բիզնեսի կառավարման և շուկայի իրական պահանջների համատեքստում։
Աննա ՊողոսյանTrust Insurance Agency ՄՌԿ տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Վստահ հաղորդակցությունն ու մասնագիտական ներկայությունը կարևոր են ինչպես վաճառքում, այնպես էլ կարիերայի հաջորդ քայլերում։
Վարդգես Հովեյան«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն
Ապրանքի արժեքն ավելի հստակ է դառնում, երբ վաճառքն ու մարքեթինգը աշխատում են նույն ռազմավարական ուղղությամբ։
Ժանետա ՀովակիմյանՊրոդուկտի սեփականատեր, Ամերիաբանկ
Հաճախորդի խնդիրը դիտարկեք որպես արտադրանքի և վաճառքի որոշումները ուղղորդող հիմնական ազդակ։
Ասատուր Գալոյան«Galoyan Legal Consulting» LLC գործադիր տնօրեն, Հյուսիսային համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս
Վաճառքի խոստումը պետք է լինի հստակ, պատասխանատու և իրավական սահմանների նկատմամբ ուշադիր։
Լուսինե Խաչատրյան«RobixLab» ռոբոտաշինության դպրոցների ցանցի վաճառքի բաժնի ղեկավար, բիզնեսի զարգացման մասնագետ
Վաճառքի թիմի աճը սկսվում է հստակ գործընթացից, փորձարկումից և հետևողական հետադարձ կապից։
Լուսինե ՀարությունյանԶարգացման և վերապատրաստման մասնագետ «UCOM» CJSC
Հմտությունը կայանում է, երբ գիտելիքը պարբերաբար կիրառվում և գնահատվում է իրական աշխատանքային իրավիճակներում։
Ֆրեդ ՔոփսթեյքԼաֆբորոյի և Բիրմինգհեմի համալսարանների դասախոս, «Brindis» ընկերության տնօրեն
Ժամանակակից վաճառքում արժեքը կառուցվում է վստահության, համագործակցության և գնորդի տեսանկյունը հասկանալու վրա։
Աշխատանքի աջակցման ծրագիր
Աշխատանքի աջակցման ծրագիր

- Ծրագիրը ներառում է նաև երաշխավորված հարցազրույցների հնարավորություն՝ համապատասխան թափուր հաստիքների առկայության և մասնակցության պայմանների կատարման դեպքում։
- Նշված պայմանները հաջողությամբ կատարելուց հետո մասնակիցը ներառվում է աշխատանքի աջակցման ծրագրում, որի շրջանակում սկսվում է աշխատանքի որոնման և համապատասխան հարցազրույցների կազմակերպման գործընթացը։
Աշխատանքի աջակցման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ 85% և ավելի հաճախելիություն,
- քննությունը հանձնել դրական արդյունքով,
- բոլոր նախատեսված թեստերը հանձնել դրական գնահատականով,
- ճիշտ և ամբողջական լրացնել CV-ն։
Եկամտի կողմնորոշիչ
Վաճառքի մենեջերի աշխատավարձը Հայաստանում
- Բազային գիտելիքներ
- 0–1 տարվա փորձ
- Զարգանալու պատրաստակամություն
- Ամուր փորձ
- 1–3 տարվա փորձ
- Ինքնուրույն աշխատանք
- Խորը փորձ
- 3+ տարվա փորձ
- Բարձր պաշտոն
Աղբյուրներ՝ staff.am · hh.ru · Job.am
Ընտրեք Ձեր նպատակին համապատասխան մասնակցության ձևաչափը
Փաթեթների գներն ու գործող վճարման պայմանները հաստատվում են խորհրդատվության ընթացքում։
StepOne
Վաճառքի մենեջերի հիմնական ուսումնական փաթեթը։
- 32 դաս
- Միջանկյալ և ավարտական քննություններ
- Դասընթացի ավարտական վկայական
- 10% զեղչ՝ անգլերենի դասընթացի համար
- Նվեր՝ «AI 0-ից» մեկամսյա դասընթաց
24,800
դրամ ամսական 12 ամիս ապառիկ վճարման դեպքում
StepUp
Հիմնական ծրագրին ավելացված կարիերայի պատրաստման ուղղություն։
- 32 դաս
- Միջանկյալ և ավարտական քննություններ
- Դասընթացի ավարտական վկայական
- Վաճառքի էթիկա
- Դաս՝ ինչպես կազմել գրագետ CV
- Դաս՝ ինչպես անցնել հարցազրույց
- Աշխատանքի աջակցման ծրագիր
- «AI 0-ից» երկամսյա դասընթաց
27,900
դրամ ամսական 12 ամիս ապառիկ վճարման դեպքում
StepMax
Ընդլայնված փաթեթ՝ լրացուցիչ գործիքներով և անհատական աջակցությամբ։
- 32 դաս
- Միջանկյալ և ավարտական քննություններ
- Դասընթացի ավարտական վկայական
- AmoCRM-ի դասընթաց
- Դաս՝ ինչպես կազմել գրագետ CV
- Դաս՝ «Ժամանակի կառավարում»
- Դաս՝ ինչպես անցնել հարցազրույց
- Աշխատանքի աջակցման ծրագիր
- «Իմացե՛ք Ձեր իրավունքները»
- Վաճառքի էթիկա
- OSINT մեթոդներ
- 1 անհատական խորհրդատվություն մասնագետի հետ
- Անգլերենի անվճար դասընթաց 0-ից՝ 3 ամիս
- Նվեր՝ «AI 0-ից» մեկամսյա դասընթաց
35,450
դրամ ամսական 12 ամիս ապառիկ վճարման դեպքում
Ուսանողների կարծիքներ
Ինչ են պատմում դասընթացի մասնակիցները
Դասընթացի մասնակիցների տեսաարձագանքները։Կարևոր հարցերի կարճ պատասխաններ
Բացեք հարցը՝ դասընթացի ձևաչափի և պայմանների մասին տեղեկությունը տեսնելու համար։
Արդյո՞ք նախնական փորձ է պահանջվում։
Ոչ։ Ծրագիրը սկսվում է վաճառքի հիմքերից և նախատեսված է նաև սկսնակների համար։
Որքա՞ն է տևում դասընթացը։
Դասընթացը տևում է 4 ամիս և ներառում է 32 դաս։ Մասնակցության հասանելի ձևաչափերը հաստատվում են խորհրդատվության ընթացքում։
Ի՞նչ գործնական աշխատանք է ներառված։
Ծրագրում ներառված են դերախաղեր, պահանջմունքի բացահայտում, ապրանքի ներկայացում, առարկությունների մշակում, սառը զանգեր և ամբողջական վաճառքի ցիկլի փորձարկում։
Հասանելի՞ են փուլային վճարման տարբերակներ։
Կարող եք օգտվել տվյալ պահին հասանելի ապառիկ կամ փուլային վճարման տարբերակներից՝ գործող պայմաններին համապատասխան։
Կա՞ աշխատանքի աջակցություն։
StepUp և StepMax ծրագրերի պայմաններով մասնակիցները կարող են ստանալ աջակցություն CV-ի, հարցազրույցի նախապատրաստման և աշխատանքի հնարավորությունների որոնման ուղղությամբ։ Սա աշխատանքի ընդունման երաշխիք չէ։
MekStep Academy
Ստացեք անվճար խորհրդատվություն
Կօգնենք ընտրել դասընթացը, ուսուցման ձևաչափը և համապատասխան փաթեթը։
Դասընթաց: Վաճառքի մենեջերի գործնական դասընթաց




