Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու

Սովորեք հասկանալ ոչ խոսքային ազդակները և ավելի վստահ կառավարել հաղորդակցությունը

Տեսություն և ինտերակտիվ պրակտիկա՝ գիտակցված ու վստահ հաղորդակցության համար։

Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Հնարավոր է ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։

  • 2 ամիս
  • 16 դաս
  • 2 ժամ
  • Առկա և առցանց ձևաչափեր
  • Փոքր խմբեր
  • 80% գործնական

Հաղորդակցման հմտություններ՝ աշխատանքի և առօրյայի համար

Մարդկանց հետ աշխատող մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի վստահ հաղորդակցվել ու հասկանալ ոչ վերբալ ազդակները։

Վաճառքի և սպասարկման մասնագետներ

Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի գիտակցված և արդյունավետ հաղորդակցվել։

Ղեկավարներ և տնօրեններ

Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի գիտակցված և արդյունավետ հաղորդակցվել։

HR և մարքեթինգ

Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի գիտակցված և արդյունավետ հաղորդակցվել։

Հաղորդակցման հմտությունները զարգացնողներ

Նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հաղորդակցման հմտությունները, ավելի վստահ շփվել մարդկանց հետ և ավելի լավ հասկանալ ոչ վերբալ հաղորդակցությունը։

Դասընթացի արդյունքներ

Հաղորդակցվել ավելի գիտակցված

Դասընթացը զարգացնում է դիտարկումը, ինքնակառավարումը և հաղորդակցության վերլուծությունը։

  1. Վերլուծել ոչ խոսքային ազդակները

    Կարդալ հայացքը, դիրքը և ժեստերը։

  2. Կառավարել ներկայությունն ու ձայնը

    Կառավարել դիրքը, ձայնը և տոնայնությունը։

  3. Կառավարել բարդ հաղորդակցությունը

    Վստահ հաղորդակցվել բարդ իրավիճակներում։

  4. Ճանաչել մանիպուլյացիան

    Ճանաչել ազդեցության և մանիպուլյացիայի փորձերը։

Հասկանալ, փորձել և կիրառել

Յուրաքանչյուր թեմա անցնում ենք պարզ բացատրությունից մինչև գործնական փորձ և դասախոսի հետադարձ կապ։

  1. Հասկանում ենք թեման

    Դասախոսը թեման ներկայացնում է պարզ և հասկանալի լեզվով՝ առանձնացնելով կիրառման համար անհրաժեշտ գիտելիքը։

  2. Դիտարկում ենք իրական իրավիճակներ

    Թեման ուսումնասիրում ենք իրական օրինակներով՝ հասկանալու համար, թե որտեղ և ինչպես է այն կիրառվում։

  3. Փորձում ենք դասի ընթացքում

    Մասնակիցները կատարում են դասընթացի ուղղությանը համապատասխան գործնական առաջադրանքներ։

  4. Վերլուծում ենք արդյունքը

    Դասախոսը նշում է ուժեղ կողմերը, բարելավման կետերը և հաջորդ քայլը։

Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գործնական ձևաչափը, բայց սկզբունքը նույնն է՝ գիտելիքը պետք է վերածվի կիրառելի հմտության։

Հաղորդակցության, հոգեբանության և մարդու վարքի մասնագետներ

Հիմնական դասընթացավարը Դիանա Սարգսյանն է։ Մյուս մասնագետները լրացնում են դասընթացը իրենց մասնագիտական ուղղություններով։

Դիանա Սարգսյան — Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոսԴիանա ՍարգսյանՀոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս
Կարինե Մելքումյան — Ուղեղաբան, նեյրոֆիզիոլոգ, հոգեբանԿարինե ՄելքումյանՈւղեղաբան, նեյրոֆիզիոլոգ, հոգեբան
Աննա Այվազյան — Հոգեբան, Life CoachԱննա ԱյվազյանՀոգեբան, Life Coach
Կարեն Բաղդասարյան — Ծրագրերի ղեկավար, MekStep AcademyԿարեն ԲաղդասարյանԾրագրերի ղեկավար, MekStep Academy

ԿԳՄՍ երաշխավորված ծրագիր

Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից

Հնարավոր է ստանալ մինչև 100,000 դրամ փոխհատուցում։

16 թեմա՝ ազդակներից մինչև մասնագիտական կերպար

Բացեք յուրաքանչյուր թեման՝ ծրագրի կառուցվածքը տեսնելու համար։

01Հաղորդակցման տեսակները և ձևերը

Կսովորենք հաղորդակցման հիմնական տեսակներն ու ձևերը, ինչպես նաև տարբերակել և ճիշտ կիրառել դրանք տարբեր իրավիճակներում։

02Մարդու մարմնի կապը հաղորդակցման հետ

Կսովորենք հասկանալ՝ ինչպես է մարմնի լեզուն փոխանցում ինֆորմացիա առանց խոսքի։ Կվերլուծենք շարժումների, հայացքի և դիրքի դերը հաղորդակցության արդյունավետության մեջ։

03Հաղորդակցման կողմերը

Կսովորենք տարբերել հաղորդակցման հիմնական կողմերը՝ տեղեկատվական, ինտերակտիվ և ընկալման։ Կհասկանանք՝ ինչպես են դրանք միասին ձևավորում լիարժեք և արդյունավետ շփում։

04Ժեստեր, միմիկա, պանտոմիմիկա, կինեսիկա, պրոսոդիկա, տակեստիկա, պրոքսեմիկա

Կսովորենք կարդալ մարմնի լեզուն՝ ուսումնասիրելով ժեստերը, դեմքի արտահայտությունները և մարմնի շարժումները։ Կհասկանանք նաև ձայնի, հպման և տարածության դերը հաղորդակցության մեջ։

05Հույզեր և հաղորդակցում

Կսովորենք հասկանալ հույզերի ազդեցությունը հաղորդակցության վրա։ Կվերլուծենք՝ ինչպես են հույզերը ձևավորում խոսքը, վարքը և զրուցակցի ընկալումը։

06Անձնային տիպեր և դրանց կապը հույզերի արտահայտման հետ։ Հույզերի կառավարում

Կսովորենք տարբերակել մարդկանց անձնային տիպերը և հասկանալ դրանց վարքային առանձնահատկությունները։ Կսովորենք նաև կառավարել սեփական հույզերը՝ ավելի արդյունավետ հաղորդակցվելու համար։

07Ժեստեր և խոսք

Կսովորենք հասկանալ՝ ինչպես են ժեստերը լրացնում կամ հակասում խոսքին։ Կկարողանանք համադրել վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունը՝ ավելի համոզիչ լինելու համար։

08Մարմնի դիրքեր և հաղորդակցում

Կսովորենք ճանաչել մարմնի տարբեր դիրքերը և դրանց նշանակությունը հաղորդակցության մեջ։ Կհասկանանք՝ որ դիրքերն են բաց և վստահություն ներշնչող, իսկ որոնք՝ փակ։

09Ձայն և հաղորդակցման տոնայնություն

Կսովորենք կառավարել ձայնի ուժը, տեմպը և ինտոնացիան։ Կհասկանանք՝ ինչպես է տոնայնությունն ազդում հաղորդակցության արդյունքի վրա։

10Մանիպուլյացիա և ներազդում

Կսովորենք հասկանալ մանիպուլյացիայի հիմնական մեխանիզմները և դրանց կիրառման ձևերը։ Կկարողանանք ճանաչել ազդեցության փորձերը շփման ընթացքում։

11Խոսքային ներազդում և մանիպուլյացիա։ Ներազդումից պաշտպանություն

Կսովորենք կիրառել խոսքային ազդեցության տեխնիկաներ և ճանաչել մանիպուլյացիաները։ Կհասկանանք՝ ինչպես պաշտպանվել և պահպանել վերահսկողությունը շփման ընթացքում։

12Գրավոր և պաշտոնական հաղորդակցում

Կսովորենք ձևակերպել հստակ, կառուցվածքային և պրոֆեսիոնալ գրավոր խոսք։ Կկարողանանք ճիշտ գրել նամակներ և հաղորդագրություններ տարբեր իրավիճակներում։

13Հաղորդակցում և իմիջմեյքինգ

Կսովորենք հասկանալ, թե ինչպես է հաղորդակցումը ձևավորում անձնական և մասնագիտական իմիջը։ Կկարողանանք ստեղծել վստահություն ներշնչող ներկայություն։

14Ինքնաներկայացում սոցիալական կայքերում։ Պրոֆայլինգ

Կսովորենք ճիշտ ներկայանալ օնլայն միջավայրում։ Կհասկանանք մարդկանց վարքի վերլուծության հիմունքները և դրանց կիրառումը։

15Ձեռագիր և սիմվոլներ

Կսովորենք հասկանալ ձեռագրի և սիմվոլների միջոցով փոխանցվող տեղեկությունը։ Կծանոթանանք դրանց նշանակությանը մարդու վարքի և մտածողության տեսանկյունից։

16Քննություն

Կկիրառենք ստացած գիտելիքները գործնական առաջադրանքների միջոցով և կամրապնդենք հմտությունները։

Ստանալ խորհրդատվություն

Ընտրեք մասնակցության փաթեթը

Փաթեթների պայմանները հաստատվում են խորհրդատվության ընթացքում։

01

Step ONE

Դասընթացի հիմնական փաթեթ

  • 2 ամիս
  • 16 դաս
  • Վկայական

13 250

դրամ ամսական 12 ամիս ապառիկ վճարման դեպքում

Գրանցվել
02Ամենապահանջված

Step MAX

Ընդլայնված փաթեթ

  • 2 ամիս
  • 16 դաս
  • Վկայական
  • Հոգեբանի 1 խորհրդատվություն
  • 1 անհատական թրեյնինգ

19 500

դրամ ամսական 12 ամիս ապառիկ վճարման դեպքում

Գրանցվել

Ուսանողների կարծիքներ

Ինչ են պատմում դասընթացի մասնակիցները

Դիտեք «Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու» դասընթացի մասնակիցների կարճ տեսաարձագանքները։
Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու 01
Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու 02
Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու 03
Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու 04
Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու 05

MekStep Academy

Ստացեք անվճար խորհրդատվություն

Կօգնենք ընտրել դասընթացը, ուսուցման ձևաչափը և համապատասխան փաթեթը

Դասընթաց: Հաղորդակցման հմտություններ և մարմնի լեզու

Ստացեք անվճար խորհրդատվություն
MekStep նավիգատոր

Ընտրեք Ձեր ուղղությունը

Քայլ 1 / 3

Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում։