Գործնական դաս «Pepsi» ընկերությունում

Գործնական դաս · Վաճառքի մենեջեր

Գործնական դաս «Pepsi» ընկերությունում

Հրապարակման ամսաթիվ

Գործնական դաս «Pepsi» ընկերությունում MekStep ակադեմիայի «Վաճառքի մենեջեր» դասընթացի մասնակիցները հերթական անգամ հնարավորություն ունեցան տեսական գիտելիքները համադրել իրական բիզնես միջավայրի հետ՝ մասնակցելով գործնական դասի «Pepsi» ընկերությունում։

Կարդալ պատմությունը

Դասընթացից իրական միջավայր

Դասի ընթացքը

01

Ծանոթացում բիզնես միջավայրին

Այցի ընթացքում մասնակիցները շրջեցին գործարանում, ծանոթացան արտադրական գործընթացներին, կազմակերպության աշխատանքային մշակույթին և բիզնեսի կառավարման առանձնահատկություններին։

Այցի կարևորագույն հատվածը վաճառքի ոլորտին նվիրված մասնագիտական թրեյնինգն էր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ոլորտի առաջատար մասնագետներին և ծանոթանալու վաճառքի ժամանակակից մոտեցումներին, ռազմավարություններին ու գործիքներին։

02

Գործնական ուսուցում

Թրեյնինգն անցկացրին «Pepsi»-ի Վաճառքի բաժնի տնօրեն Արմեն Չոբանյանը, Երևանի և հարակից քաղաքների Տարածքային վաճառքի տնօրեն Դավիթ Պետրոսյանը, ինչպես նաև Մարդկային ռեսուրսների բաժնի պատասխանատու Շուշանիկ Խաչատրյանը։

Բանախոսները կիսվեցին իրենց մասնագիտական փորձով, ներկայացրին հաջող վաճառքների կառուցման մեխանիզմները, հաճախորդների հետ արդյունավետ աշխատանքի սկզբունքները և կարիերայի զարգացման հնարավորությունները ոլորտում։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ստանալ գործնական խորհուրդներ և անմիջականորեն շփվել ոլորտի փորձառու ղեկավարների հետ։

03

Փորձ և եզրակացություններ

Նման այցերը կարևոր դեր են խաղում մասնագիտական գիտելիքների ամրապնդման, գործնական հմտությունների զարգացման և բիզնես աշխարհի իրական պահանջներին ծանոթանալու գործում։

Վստահ ենք, որ նման համագործակցությունները կարևոր հարթակ են կրթության և բիզնեսի միջև արդյունավետ կապերի ձևավորման, գործնական գիտելիքների տարածման և ապագա մասնագետների մրցունակության բարձրացման համար։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց տեսական գիտելիքների և իրական աշխատանքային փորձի համադրման կարևորությունը՝ մասնակիցներին տրամադրելով նոր մոտիվացիա, օգտակար կապեր և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ։

MekStep նավիգատոր

Ընտրեք Ձեր ուղղությունը

Քայլ 1 / 3

Ի՞նչն է Ձեզ հետաքրքրում։